Ավստրալիայի հայկական, ասորական, հունական համայնքի ներկայացուցիչները Ավստրալիայի կառավարությանը կոչ են անում չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախատեսված այցը:
Բացի այդ երեք համայնքների ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել՝ կոչ անելով Ավստրալիային ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, հույն և ասորիների ներկայացուցիչները: Համայնքները համատեղ պայքարելու են, որպեսզի Թուրքիան Գալիպոլիում ԱՆԶԱԿ-ի զոհերի գերեզմանները չօգտագործի որպես հաղթաթուղթ և ավստրալիական կառավարությանը հանցակից չդարձնի ժխտողականության քարոզարշավում: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Ավստրալիայի շուրջ 100 խորհրդարանականներ, դիվանագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ էր, երբ Էրդողանը սպառնացել էր ԱՆԶԱԿ-ի զոհերի հիշատակման օրը Գալիպոլի մեկնած ավստրալացիներին և նոր զելանդացիներին: «Այժմ մենք լսում ենք, որ Իսլամական պետության այդ ընկերը, որը ստեղծել է ահաբեկման մթնոլորտ՝աշխարհում ամենաշատը ձերբակալելով, ազատազրկման ենթարկելով, աշխատանքից հեռացնելով լրագրողների, իրավապաշտպանների,գիտնականների, կարող է լինել Ավստրալիայի կառավարության հյուրը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ