Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։
1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։
Սկսած 1975 թվականից՝ ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
Կարապետյանը հայտնի էր որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։
Լուսավոր անձնավորություն, լուրջ գիտնական, նվիրված և խելացի հայրենասեր, և ուրիշ շատ ու շատ արժանիքների տեր… Աստված հոգին լուսավորի…
Բայց ինչու չեք գրում, որ բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Գևորգ Կարապետյանի որդին էր:
Շատ ցաւալի կորուստ մըն է – սկզբնական տարիներուն գործակցած ըլլալով իրեն հետ,գիտեմ թէ որքան լուրջ մօտեցում ունէր իր մասնագիտութեան հանդէպ,ինչպէս կը վկայեն իրար յաջորդող հրատարակութիւնները որ այսօր մէկական բացառիկ յուշարձաններ են ։ Լռակեաց աշխատող մըն էր ,ձայնը կը բարձրացնէր միայն ամէն անոնց հանդէպ որ
կ՛արհամարհէին կամ վնաս կը հասցնէին մեր յուշարձաններուն ։ Բառին մաքուր իմաստով ՅՈՒՇԱՐՁԱՆԱԳԷՏ էր ․ մաղթենք որ հետեւորդներ ունենայ ։
Պտղունց մը աղօթք ազնիւ բարեկամ թարմ շիրիմիդ ։