Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ

Փետրվար 27,2020 16:41

Աշտարակում տեղի է ունեցել «Քամանչայի թանգարան և Գաստրոբակ»-ի ներկայացումը ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Քամանչայի թանգարան և Գաստրոբակ»-ը յուրատեսակ վայր է, որը զբոսաշրջիկներին ու այցելուներին առաջարկում է մշակութային և գաստրոնոմիկ նոր փորձառություն:

Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն տեսնել քամանչաների հավաքածու՝ բակի ներսում գտնվող թանգարանում, մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ:

Գաստրոբակերի ձևաչափը մշակվել և իրականացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկաներին ներկայացրել են նախագծի մանրամասները։

Գաստրոբակերը յուրօրինակ կոնցեպտով ձևավորված ենթակառուցվածք են: Նրանք հնարավորություն են ընձեռում մարզաբնակ համայնքներին հյուրընկալել զբոսաշրջիկներին և հյուրերին՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ և մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվեն թվով 35 գաստրոբակեր:

Սուսաննա Սաֆարյանը հույս է հայտնել, որ գաստրոբակերի կոնցեպտը գրավիչ կլինի մարզաբնակ ձեռներեցների համար, որոնք իրենց իսկ տրամադրության տակ գտնվող հյուրընկալ գյուղական բնակավայրերը կդարձնեն զբոսաշրջության նոր ու հետաքրքիր հանգույցներ։

Գաստրոբակը Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի նախաձեռնությունն է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 16 նոր գաստրոբակերի բացմանն աջակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829