Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում ուշադրությունը մի քիչ էլ կենտրոնացնել սպայակազմի վրա, նրանց խնդիրները կարծես թե մնացել են անտեր». Գեւորգ Գորգիսյան

Փետրվար 27,2020 16:06

ԵԱՀԿ-ի աջակցությամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ ստեղծված անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ է ստեղծվում: Այսօր առաջին աշխատանքային հանդիպումն էր:

Համատեղ ընդունած հայեցակարգի համաձայն, ստեղծված հարթակի հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի, բռնության կիրառման վերահսկողությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտում ներքին վերահսկման մեխանիզմները, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության մատչելիությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը շատ կարեւորեց նախաձեռնությունը՝ ասելով, որ պետական մարմիններ-ՀԿ համագործակցությունը այն կակտիվացնի եւ նաեւ մարդու իրավունքների եւ ՀՀ անվտանգության տեսանկյունից կարեւոր հարց կլուծի. «Անվտանգության ապահովումը բերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը հանգեցնում է երկրի անվտանգության երաշխավորմանը»:

Քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հարցրեց. «Վերջին շրջանում խոսելով զինծառայողների իրավունքների, մասնավորապես համազգեստով մարդ կոնցեպտի մասին, հաճախ նկատի ենք ունենում զինվորներին եւ մոռանում ենք սպայակազմը: Մեզ մոտ այսօր իրավիճակ է ստեղծվել, երբ սպաներ են անընդհատ բողոքում եւ ինձ անձամբ դիմել են մի քանի սպաներ, որ երբեմն իրենք կաշկանդված են լինում եւ իրենց պարտականությունները կատարելիս խնդիրների են առնչվում՝ կապված այն հանգամանքի հետ, որ իրենք երբեմն բավականին գործիքակազմ չեն ունենում զինվորներին իրենց հրամանները կատարելու պրակտիկան կիրառելու հարցում: Կոչ եմ անում ուշադրությունը մի քիչ էլ կենտրոնացնել սպայակազմի վրա, նրանց խնդիրները կարծես թե մնացել են անտեր: Հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կենտրոնանում ենք զինվորների վրա՝ անտեսելով սպայակազմին, իսկ այդ մարդիկ ունեն բնակարանային, ապրելու, կենսամակարդակի եւ տարբեր իրավունքներ: Մարդիկ երբեմն մարզեր են գործուղվում, երբեմն նույնիսկ ընտանիք կազմելու խնդիր են ունենում, որովհետեւ կենցաղային պայմանները թույլ չեն տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829