Գործադիրն ընդունել է Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին որոշում:
Կառավարությունը բավարարել է «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացված հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով արտոնություններից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է կենցաղային կրակայրիչների արտադրության համար, գործունություն է ծավալելու Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 109 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է իրականացնել ևս 170 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 140.5 մլն դրամ, որից 55.5 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 70 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 15 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ