Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հրապարակած նամակի ու ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման մասին

Փետրվար 27,2020 15:54

Հարցազրույց ոստիկանության գնդապետ, Անձնագրերի և վիզաների վարչություն նախկին պետի տեղակալ Արթուր Սահակյանի հետ:

– Պարոն Սահակյան, մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը կիսվեց քաղաքացիներից մեկի նամակով, որը, մեղմ ասած, դժգոհում էր մի շարք պետական կառույցների, այդ թվում՝ ԱՎՎ աշխատանքից։ Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս մասով։

-Ես ցավում եմ, որ այդ հարվածը իր վրա է կրում առաջին գծում աշխատող տեսչական կազմը, այնինչ խնդիրը աշխատանքի ճիշտ կազմակերպման մեջ է։ Շատերին ճանաչում եմ ու կարող եմ հավաստիացնել, որ ԱՎՎ անձնակազմը հագեցած է բարձրորակ մասնագետներով։

Այնուհանդերձ, շատերն են դժգոհում ԱՎՎ ոչ արդյունավետ աշխատանքից, մասնավորապես իրենց ստացած պատասխաններից, հերթերի թոհուբոհից, լուծում չստացած խնդիրներից, ավելորդ թղթաբանությունից ու չնախատեսված ժամանակային ծախսերից։

-Համակարգի նախկին աշխատակիցները սովորաբար պնդում են, որ իրենց ժամանակ խնդիրներ չկային ու միայն իրենցից հետո է աշխատանքն ու միջավայրը վատթարացել։ Միայն հիմա է, որ վա՞տ է վիճակը։

– Խնդիրներ իհարկե նախկինում էլ կային, սակայն շատ օպերատիվ լուծվում էին։ Քաղաքացին իր խնդիրը ներկայացնում էր, և այդ պահից սկսած այն դառնում էր մեր լուծելիք հարցը։ Աշխատակիցների հիմնական մասը տիրապետում է օտար լեզուների, ու ես զարմացած եմ, որ նման կերպ է իրավիճակը ներկայացվել։ Հավանաբար, դա գալիս է ռեսուրսների ոչ ճիշտ կառավարումից։ Անձնակազմը պետք է բաշխվի իր գիտելիքներին ու մասնագիտական կոմպետենցիաներին համապատասխան։

-Իսկ այդ դեպքում, խնդիրը որտեղի՞ց է ծագում։

-Հարցը պետք է ուղղել վարչության պետին, կամ էլ սպասել ծառայողական քննության արդյունքներին։ Դժվարանում եմ պատասխանել։

-Այսինքն վարչության պե՞տն է մեղավոր։ Այդ կինը ոչ թե ղեկավար կազմից էր դժգոհում, այլ շարքային աշխատակիցներից։

– Կարծում եմ՝ բոլոր աշխատողների համար միշտ էլ ղեկավարն է պատասխանատու։

-Առջևում հանրաքվեն է, և ԱՎՎ-ը մեծ դերակատարում ունի այդ գործընթացում։ Ի՞նչ եք կարծում, վարչությունն ի զորու է այդ կազմով ապահովել արդյունավետ աշխատանք։

– Այդ հարցն էլ ուղղեք ՀՀ Ոստիկանապետի ԺՊ-ին։

Զրույցը` Արմինե ՍԱՀԱԿՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829