Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղ, թե ուշ, Ադրբեջանը եւ ՀՀ-ն հանդիպելու են ՄԱԿ-ի դատարանում». իրավապաշտպան

Փետրվար 27,2020 15:00

Սումգայիթի, ինչպես նաեւ՝ Բաքվի եւ Գանձակի հայերի ջարդերի հեղինակներին ներկայումս ՄԻԵԴ-ում իրավական պատասխանատվության կանչելու հիմքերը փոքր են՝ հաշվի առնելով հանցագործությունների վաղեմության ժամկետը: Այս մասին այսօր «Օրբելի» վերլուծական կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով Սումգայիթի հայերի ջարդերի 32-րդ տարելիցին՝ ասաց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988թ.-ին կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

https://www.facebook.com/aravot.am/videos/512768626091452/

«ՄԻԵԴ-ում հարց կծագի, թե ինչու ենք այդքան սպասել: Չգիտեմ ինչու, բայց դա չի արվել, իսկ այսօր գրեթե հնարավորություն չկա: Տեսականորեն կա մի հնարավորություն: Փաստարկները կարելի է օգտագործել որպես ապացույցներ, եթե պետությունը դիմի պետության դեմ՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում: Վաղ, թե ուշ, Ադրբեջանը եւ ՀՀ-ն հանդիպելու են այդտեղ, հիմնականում՝ ռասիզմի հիմքով: Ադրբեջանը պետականորեն ռասիստական քաղաքականություն է իրականացնում հայերի հանդեպ: Կարելի է միջպետական գանգատի շրջանակում ներկայացնել սումգայիթյան ջարդերը, ապրիլյան դեպքերը»,-նշեց Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ըստ ՄԱԿ-ի ներկայիս մոտեցման՝ ջարդարարությունները ցեղասպանական գործողություններ են, ատելության շարժառիթի դրսեւորումներ, որոնց նպատակը հայերին ահաբեկելն է:

Փորձագետը կարծում է, որ ՀՀ-ն Ադրբեջանի ջարդարարություններին պետք է իրավական եւ քաղաքական գնահատական տա: Սումգայիթյան ջարդերի փաստագրական տվյալները՝ http://karabakhrecords.info/ -ում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829