«Ազատություն». Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշակոթողի մի մասը վնասվել է հարձակման հետևանքով:
Համայնքի հաղորդագրության համաձայն՝ պատմական տվյալներ պարունակող ցուցանակի վերին մասը պոկել են ու քարի բացված մակերեսին ներկ լցրել:
Տեղի հայերը դատապարտեցին դեպքն ու ընդգծեցին, որ անկախ Արգենտինայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ թուրք պաշտոնյաներն ուժեղացրել են ժխտողական գործունեությունը: