Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 27,2020 13:33

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.0°C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -10.7°C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.0°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829