«Սումգայիթցիներից երկուսը, որոնց հետ մենք հանդիպել եւ զրուցել ենք, աշխատում էին Ադրբեջանի՝ երկաթյա խողովակների պատրաստման գործարաններից մեկում: Նրանք երկաթյա ձողեր էին պատրաստում, կացիններ եւ հատուկ մեծ մուրճեր, որոնք հետո՝ փետրվարին, տեսել են ցեղասպանական գործողությունների ժամանակ»,-«Օրբելի» վերլուծական կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով Սումգայիթի հայերի ջարդերի 32-րդ տարելիցին՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988թ.-ին կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ադրբեջանի ԽՍՀ-ում այդ ջարդերի ժամանակ հայերին չէին սպանում գաղտնի, այլ հակառակը՝ ցուցադրական. «Հանցագործություններում ներգրավված էին 7-8 տարեկան երեխաներ: Հիմա նրանք մոտ 40-50 տարեկան են եւ ամեն ինչ շատ լավ հիշում են: Դա հանցագործություն էր Ադրբեջանի կողմից, եւ փաստաթղթերն ապացուցում են դա»:
https://www.facebook.com/aravot.am/videos/802518400224150/
Կարդացեք նաև
Իրավապաշտպանի համոզմամբ՝ սպանված հայերի հարազատները պետք է ՀՀ-ի հատուկ սոցիալական հոգածության ներքո լինեն, մինչդեռ նորանկախ ՀՀ-ի դիրքորոշմամբ՝ նրանք խուլիգանական գործողությունների զոհեր են պարզապես. «ԱԺ-ն պետք է արձագանքի այդ ցեղասպանական գործողություններին, որեւէ փաստաթուղթ կամ որոշում ընդունի»: Սումգայիթյան ջարդերի փաստագրական տվյալները՝ http://karabakhrecords.info/ -ում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ