Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

100 դատավճիռների դեմ՝ 15 բողոք. «Հայկական ժամանակ»

Փետրվար 27,2020 12:53

2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ շուրջ 100 դատական գործերով դատավճիռների դեմ Գլխավոր դատախազության կողմից դեռեւս ներկայացվել է 15 բողոք։

Դրանցից 1-ը եղել է նոր հանգամանքի՝ Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա, ինչի արդյունքում Սաղաթելյանն արդարացվել է։ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, Մարտի 1-ի այժմյան գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ մնացած 14 բողոքները ներկայացվել են հիմնարար իրավունքի խախտման հիմքերով. «Դրանցից 3-ը ներկայացվել է Վերաքննիչ դատարան, 11-ը՝ Վճռաբեկ։ Վերաքննիչ բողոքներից 1-ով արդեն կայացվել է որոշում, բեկանվել է ստորադաս դատարանի որոշումը եւ հռչակվել Հովհաննես Ղազարյանի անմեղությունը, մյուս 2 բողոքները դեռեւս գտնվում են քննարկման փուլում։ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքներից էլ վերանայվել է 1-ը՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ դատավճիռը, հռչակվել՝ նրա անմեղությունը»։ Ըստ Պետրոսյանի՝ Վճռաբեկ դատարանի վարույթ են ընդունվել 5 բողոք, մյուս 5-ն էլ վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում են. «Չկա բողոք, որը ներկայացվել եւ մերժվել է կամ բողոք, որի վարույթ ընդունելու հարցը մերժված լինի»,- նշեց նա։

Պետրոսյանի հետ զրուցել ենք Մարտի 1-ի՝ 2008 թվականի եւ այժմ դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների, ինչպես նաեւ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի մասին։

– Պարոն Պետրոսյան, հեղափոխությունից հետո սկսվեց Մարտի 1-ի գործով 2008 թ. դատավճիռների վերանայման  գործընթաց։  Ի՞նչը հիմք հանդիսացավ Դատախազության կողմից բողոքներ ներկայացնելու համար։

– Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 2018 թ. ի հայտ եկան էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց առիթով քննությունն ակտիվացավ, դրանից բացի, որոշումներ կայացվեցին նաեւ Եվրոպական դատարանի կողմից։ Կարեւոր որոշումներից էր «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով որոշումը, որով

ԵԴ-ն արձանագրել էր արդար դատաքննության   իրավունքի,   խոշտանգումներից   զերծ   մնալու   եւ ազատ    հավաքների    իրավունքի իրացման խախտումներ։ Համադրելով այդ ամենը, ինչպես նաեւ հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված նոր հանգամանքները՝ Գլխավոր դատախազությունում 2018-19 թթ. ուսումնասիրվել են այդ գործից անջատված եւ դատարան ուղարկված քրգործեր, նախաձեռնվել են նոր վարույթներ, բողոքներ։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829