Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատի է տվել Լեւոն Զուրաբյանին. «Հայկական ժամանակ»

Փետրվար 27,2020 13:03

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի են տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Զուրաբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Որպես պահանջ նշված է՝ «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանություն»։ Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել։

Դավիթ Խաժակյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են դատի տվել Զուրաբյանին, ասաց. «Զուրաբյանը մոտ 1 ամիս առաջ հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին եւ խոսելով ԼՀԿ-ի մասին, ասել է, թե կուսակցության հիմնադիրներն այլ մարդիկ են եւ ԼՀԿ-ն օլիգարխի՝ Միքայել Մինասյանի պրոյեկտ է։ Ես որպես կուսակցության հիմնադիր անդամ գտնում եմ, որ սա զրպարտություն եւ վիրավորական արտահայտություն է»։

Նա նշեց, որ Զուրաբյանից պահանջում են միայն հերքել այդ հայտարարությունը։ «Ջանը սաղ լինի»,- ՀԺ-ի հետ զրույցում միայն այսպես արձագանքեց Զուրաբյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829