Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի տնտեսական սպասումները. «168 ժամ»

Փետրվար 27,2020 12:33

Մեր մամուլում ու սոցցանցերում կորոնավիրուսը հիմնական թեմա դարձավ այն պահից, երբ արձանագրվեց մեր հարևան Իրանում։ Հիմա բոլորն են խոսում այս վարակի մասին։ Նույնիսկ տնտեսությամբ հետաքրքրվողները։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2020-ի համար համաշխարհային տնտեսության 3.3 տոկոսանոց աճ էր կանխատեսել։ Հիմա պնդում են, որ աճի տեմպը կդանդաղի։

Մոլորակի գործարանի համբավ ունեցող Չինաստանում ընթացող գործընթացների տնտեսական հետևանքները հիմա բոլորին են հետաքրքրում։ 2019թ. համաճարակի պատճառով ՀՆԱ-ի աճը Չինաստանում կազմեց 6.1 տոկոս։Սա վատագույն ցուցանիշն էր վերջին 30 տարում։

Կորոնավիրուսը 2003թ. ատիպիկ պնևմոնիա կոչված համաճարակի հետ համեմատողները հիշեցնում են, որ 2003-ին չինական ՀՆԱ աճը կազմեց 10 տոկոս։ 2003-ի համաճարակն ընդամենը 0.1 տոկոսի չափով բացասական ազդեցություն ունեցավ այդ երկրի տնտեսության աճի վրա։ Հիմա բոլորովին այլ պատկեր է։ Պաշտոնական Չինաստանն իրավիճակն անցած տարվա դեկտեմբերին անվանում էր «համեմատաբար վերահսկելի»։ Մինչդեռ այս տարվա հունվարին համաճարակի բացասական ազդեցությունը բնութագրվեց որպես «զգալի»։

Պաշտոնական Չինաստանի զուսպ խոսքն ու եռանդուն գործելակերպը բոլորին է հայտնի։ Ուստի տնտեսագետները «զգալի» բնութագրումից հետո միանգամից խստացրեցին իրենց վերլուծությունները։ Այսօր խոսվում է, որ 2020-ի առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսական վնասը կկազմի մոտ 143.1 մլրդ դոլար։ Համաշխարհային Բանկի տվյալներով՝ 13.608 տրիլիոն դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար դա մեծ թիվ է։ Այլ հաշվարկների արդյունքում Չինաստանը միայն առաջին եռամսյակում կկորցնի իր ՀՆԱ-ի 1 տոկոսը։ Դրան զուգահեռ՝ նշվում է, որ համաճարակի դեմ պայքարում Չինաստանն արդեն մեկուկես տասնյակ մլրդ դոլարը գերազանցող գումար է ծախսել։ Ամենալուրջ հարվածը հասցվել է տնտեսության հետևյալ ոլորտներին՝ հասարակական սննդի կազմակերպում, զբոսաշրջություն և մանրածախ առևտուր։

Օքսֆորդի տնտեսական վերլուծությունների կենտրոնի համաձայն, եթե համաճարակը մնա այսօրվա ծավալներում և չընդլայնվի, տարեվերջին Չինաստանի կորուստները կկազմեն մոտ 400 մլրդ դոլար։ Տնտեսական նման հսկայի բացասական ազդակները, բնականաբար, կարձանագրի համաշխարհային տնտեսությունը։ Ամենաշատ տուժող երկրների ցանկում Չինաստանի տնտեսական հետևյալ գործընկերներն են՝ Բրազիլիա, Ավստրալիա, Հարավային Կորեա, ԱՄՆ և Գերմանիա։ Զուտ այս թվարկումից նկատելի է, որ տնտեսական ցնցումները համաշխարհային մասշտաբ ունեն։ Հետևաբար՝ այն էական բացասական ազդեցություն կունենա մեր երկու խոշոր հարևանների՝ Իրանի և Թուրքիայի տնտեսության վրա։ Իրանի պարագային այսօր տնտեսական կորուստները չէ, որ առաջին թեման են։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829