Կառավարության այսօրվա նիստի սկզբում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք դեռևս չկա։ Նա ասաց նաեւ, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը բուժվում են: «Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտավորապես հինգ տոկոս են կազմում ծանր դեպքերը»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով աշխարհում և տարածաշրջանում հիվանդացության վիճակագրությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց զգոնությունը չթուլացնել։ Նա ասաց, որ բացառվում է, որ ՀՀ կառավարությունն այդ հարցի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենա եւ հանրությունից թաքցնի։ «Ես կոչ եմ անում, որ բոլորն իրենց բնականոն կյանքով ապրեն, այս պահին որևէ անհանգստանալու բան չունենք։ Եթե որևէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը օր առաջ այդ մասին կհայտարարի»,- հայտնեց Փաշինյանը։
Նշենք, որ ավելի վաղ Արսեն Թորոսյանը ՖԲ իր էջում հաղորդել էր. «Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:
Կարդացեք նաև
Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ