Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերով տալու» հայտարարության համար քրեական պատասխանատվություն է սահմանվում

Փետրվար 27,2020 12:25

«Եթե քաղաքական գործիչները բռնության կոչ են անում`օրինակ, հանցագործություն կատարած անձանց բռնել, ջարդել, փշրել, պատերով տալ եւ այլն, այս սոցիալական պատասխանատվության տակ ընկնո՞ւմ են, թե՞ ոչ»,- այս հարցն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գայլանին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Փոխնախարարը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը:

Նախագծով առաջարկվում է ատելության խոսքի համար քրեական պատասխանատվություն սահմանել: Օրինագծով ատելության խոսքի ոչ բոլոր դեպքերի համար են քրեական պատասխանատվություն սահմանված, միայն բռնության կոչերի, քարոզի եւ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու համար: Քրեական պատասխանատվություն սահմանելու պարագայում պարտադիր պայման է դրանց հրապարակային բույթը եւ այն, որ կոչն ու քարոզը պայմանավորված են անձի կոնկրետ հատկանիշով`սեռ, կրոն եւ այլն: Նախագիծը հետադարձ ուժ չունի:

Փոխնախարարը պատասխանեց` նախագծով նախատեսվում է նման արարքներից ձեռնպահ մնալ`անկախ նրանից թե, ո՞ր ամբիոնից է հնչում կոչը, եթե բռնության կոչ անելու դիտավորությունը հիմնավորվի, ապա այն քրեորեն հետապնդելի կհամարվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829