Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանից, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում մի քաղաքացի մտել է դպրոց և պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է դասասենյակի պատուհանի ապակին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանները աարզել են, որ կրակոցն արձակել է նշված դպրոցի նախկին սան, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Գեղամ Միրզոյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ Ինքնաշեն զենքն առգրավվել է։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: