Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստան ուղարկելուց բացի, դիմակները վերավաճառե՞լ են. «Ժողովուրդ»

Փետրվար 27,2020 12:05

Բայց այս պահի դրությամբ Հայաստանը կանգնած է մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր խնդրի առջեւ։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ Չինաստան դիմակներ էր ուղարկել, եւ այսօր մենք արձանագրում ենք, որ Հայաստանում դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են. սա՝ այն դեպքում, երբ դեռեւս մեկ ամիս առաջ պահեստներում մեծ քանակությամբ դիմակներ էին պահվում, որոնք ներմուծված էին հենց Չինաստանից։

Եվ, ահա, չնայած այս պահի դրությամբ կորոնավիրուսը դեռեւս Հայաստան չի հասել, սակայն մեծ աղմուկ է բարձրացրել պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով։ Եվ բավական չէ՝ դեղատներում դիմակներ չկան, լինելու պարագայում էլ գներն աստղաբաշխական են. դրանք թանկացել են հինգ, նույնիսկ վեց անգամ։

Դիմակները, որոնք նախկինում հնարավոր էր ձեռք բերել 30 դրամով, այժմ արդեն 150-300 դրամ արժեն։ Միեւնույն ժամանակ Հայաստանում մասնավոր անձինք եւ կազմակերպությունները եւս շարունակում են Չինաստան դիմակներ ուղարկել, այն էլ՝ մեծաքանակ։ Օրինակ՝ Երեւանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը Չինաստան դիմակների առաքման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից է։

Իհարկե, բարեգործություն անելն ու կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելը կարեւոր է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով այս ընթացքում եղել են նաեւ մարդիկ, դեղատներ, որոնք դիմակների մեծ խմբաքանակ են գնել, սակայն Հայաստանում իրացնելու փոխարեն արտահանել են այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, եւ այնտեղ վաճառել ավելի բարձր գնով։

Եվ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատկան մարմիններն այժմ լծված են օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու գործին։ Իհարկե, բիզնեսը՝ բիզնես, հասկանալի է՝ մարդիկ ունեն ազատ առեւտուր անելու իրավունք, բայց ո՞վ, ինչպե՞ս պետք է վերահսկեր իրավիճակը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարի հեղինակը՝ Գարիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829