Դեռեւս փետրվարի 24-ին Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի գրասենյակների խորհրդաժողովն երեկ իր աշխատանքները շարունակել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովին մասնակցում են 25 երկրների 50 ներկայացուցիչներ։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ ՀՅԴ-ի՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցության ձեւաչափի շուրջ զրուցել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի հետ։ Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հանրաքվեն բոյկոտելու քարոզ իրականացնել։
– ՀՅԴ-ն ի՞նչ որոշում է կայացրել՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու հետ կապված, արդյոք ակտիվ հակաքարոզչություն իրականացնելո՞ւ եք։
– Մենք «Ոչ»-ի քարոզ չենք իրականացնելու, մենք բոյկոտի քարոզ ենք իրականացնելու, մեր հասարակությանը բացատրենք, որ դա կեղծ, ժողովրդի, պետության առջեւ կանգնած մարտահրավերների հետ առնչություն չունեցող օրակարգ է։ Ու կոչ ենք անելու մեր հայրենակիցներին մասնակից չդառնալ իրավական, հակասահմանադրական պրոցեսին։ Այս իմաստով մենք քարոզչություն իրականացնելու ենք։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ մարզերում, Երեւանում ՀՅԴ-ն շրջելու է ու հորդորի բոյկոտել հանրաքվե՞ն։
– Այս պահին բավարարվում ենք հարցազրույցներով, բայց չենք բացառում նաեւ այդ աշխատանքը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում