ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստում այսօր ընթերցվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը, այդ թվում՝ 2018թ.-ին մրցութային հանձնաժողովի արձանագրությունները, հանձնաժողովին ներկայացված՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահած «Զորաշեն» ՍՊԸ-ի՝ որակը հաստատող սերտիֆիկատը: Ըստ արձանագրությունների՝ պատվիրատուի կողմից իրականացվել է հարցում սերտիֆիկատը տրամադրող կազմակերպությանը, եւ պարզվել է, որ սերտիֆիկատը վավեր չէ: Հիմք ընդունելով կառավարության համապատասխան կարգը՝ «Զորաշեն»-ին առաջարկվել է շտկել անհստակությունը: ՍՊԸ-ն այնուհետեւ շտկել է բացթողումը՝ ներկայացնելով պարզաբանում, եւ ՍՊԸ-ի ներկայացրած հայտը բավարար է գնահատվել: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Զորաշեն» ՍՊԸ-ն: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ բժշկական սարքավորումների ներկրմամբ զբաղված «Զորաշենը» մինչ այդ կահույք է արտադրել:
https://www.facebook.com/aravot.am/videos/696752804199952/?__xts__[0]=68.ARDlxsA4sT9wB2xB3sR7mwFdrP4BQXXr7uvqJQM_uhGF6wMKgYJZQ5nwdT03urIg6xangbRxRMnNlivqGexIoJzV4myB8JOnnVE7TD6prszoO3DI9L4YabXjHyrH7fINRiZVmUTf2mTzWode4lfjqWuFwALLp2F1zUuqNKRgkb8RGBBpCrdsOSsC2cW9KtzG8VIikKldZmXE8EXRgzIXrDiVwqXNExnsZJSj3Pw2ygEH9WQf36Xmb20ntA2wpaBcJzJTQPAPMXTQT9KGr0kIThV1qLzcg1Z-pfXTZ4vSn-QcaCRhLd_6ij6PTiSVAjQGJhMGRSqchY6Bs8KRL0GbS1G9Edrf-0Ytml0&__tn__=-R
Հիշեցնենք, որ ըստ հեմոդիալիզի գնումների գործով մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Այս գործով մյուս մեղադրյալ Սամվել Ադյանը՝ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել է վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:
Տարոն Ավետիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ