Լրահոս
Օրվա լրահոսը

««Գարուն»-ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել». պարզաբանում «Այո»-ի լոգոտիպի վերաբերյալ

Փետրվար 27,2020 10:37

Garoon ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։

Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։

«Գարուն»-ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։ Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարուն»-ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։

Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո՛» շտաբի որոշմանը։
«Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին»։

«Առավոտ». «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը ՖԲ իր էջում արձագանքել է այս պարզաբանմանը՝ մասնավորապես գրելով. «Garoon-ը որոշակի բացատրություն է փորձել տալ, թե ինչու ինքը չի խախտել օրենսդրությունը՝ միանգամայն հաստատելով, որ տեղյակ են եղել 1991թ. տարբերակին՝ ավելին, ոգեշնչվել են հենց դրանից:

Եթե ընդունենք, որ դիցուք ես օրենսդրություն չեմ խախտում, ապա նույնիսկ այդ դեպքում դա ինձ իրավունք չի տալիս որպես ոգեշնչման աղբյուր հղում անելով Բիթլերին՝ Հեյ Ջուդն իմ անունից փորձել սղացնել Գրեմիի: Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել առնվազն, իմ կարծիքով, էթիկական ընդունելի նորմերի կոպտագույն խախտում, ես կզարմանամ, եթե մարդիկ այսուհետև վստահություն ունենան գործակցելու այս ընկերության հետ: Այնուամենայնիվ ես դեռ մեր փորձագետներին կխնդրեմ մանրամասն տեղեկանք տալ, թե արդյոք օրենքի կատարման հետ կապված ամեն բան նորմալ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829