Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ինչպես հաղորդում է Սպուտինիկ գործակալության վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն:
Տեղեկատվության համաձայն՝ վարակվածը Վրաստանի 50 ամյա քաղաքացի է, որը նախօրեին վերադարձել է Իրանից: Տղամարդը Վրաստան է եկել Ադրբեջանով: Առողջապահության նախարարի խոսքով՝ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և այլ մարդկանց հետ շփում չի ունեցել:
Ռուսաստանում էլ հաստատվել է, որ երեք քաղաքացի վարակված են կորոնավիրուսով: Ինչպես հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, նրանք Ճապոնիայի նավահանգստում կայանած, մեկուսացված զբոսանավի ուղևորներից են և տարհանվել են Կազան:
«Diamond Princess» զբոսանավում, ընդհանուր առմամբ գտնվել է Ռուսաստանի 24 քաղաքացի, որոնցից 8-ը տարհանվել է Կազան, 7-ը՝ Վլադիվոստոկ, մյուսները զբոսանավից դուրս էին եկել ավել վաղ կամ հրաժարվել են տեղափոխվել Ռուսաստան:
Կարդացեք նաև
Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայութունն էլ հաղորդում է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Ադրբեջան են ժամանելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ: Տեղեկատվության համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանում ստեղծվել է գործողությունների հատուկ պլան, ներկայում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հսկիչ-անցակետերում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ու էդքանից յետոյ էլ Մարտի 1-ին բազմամարդ հանրահաւաք է՞ք անում: Չեմ ասում խուճապահար եղէք, գլուխներդ կորցրէք կորոնավիրուսի պատճառով, բայց ամէն դէպքում տարրական կանոնները պահէք: Էս խառը վիճակում հանրահաւաքն էր պակասում: