Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն

Փետրվար 26,2020 21:33

Դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին հարցումը «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի հետ, բայց որ այն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունն ակնհայտորեն թիրախավորել է Եկեղեցին՝ ակնհայտ է։

Արևմտյան որոշակի ֆոնդերից սնվող կառույցը կա՛մ պատկերացում չունի Եկեղեցու և նրա գործունեության մասին, կա՛մ էլ «հետազոտություն» անողներն ունեն աշխարհընկալման խնդիր՝ իրենց վերագրումների մեջ դիտարկելով Եկեղեցին պետական հաստատությունների շարքում, որտեղ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր։

Կենտրոնի տնօրեն տիկին Սոնա Այվազյանի ընդհանրացումներն ու, կարծում եմ, անձնական ենթադրությունները մանիպուլյատիվ բնույթ են կրում և այլ կերպ հնարավոր չէ դրանք որակել, քան զրպարտություն և անգիտություն։

Արդյունքում՝ անհիմն հաստատումներ Եկեղեցու «փակ և անվերահսկելի կառույց» լինելու, «հարկեր չվճարելու» և «ամենակոռումպացված» (կասկածում եմ՝ թե այդ բառի բովանդակությունն Եկեղեցու պարագային ընկալում է հեղինակը) լինելու, հավաքագրվող գումարների համար «հաշվետու չլինելու», «գույքագրման», «21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու» անհրաժեշտության մասին։

Հարկ եմ համարում շփոթության մեջ հայտնված ընթերցողներին մատուցել իրականությունը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի աշխարհասփյուռ թեմեր, հովվություններ ու ծուխեր, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունը իր բոլոր երեսներով թե՛ սահմանվում և թե՛ վերահսկվում է պատկան եկեղեցական վարչական կառույցների և ժողովական (ներկայացուցչական) մարմինների կողմից, բոլոր երկրներում Հայոց Եկեղեցին վճարում է պետությունների կողմից պահանջվող հարկատեսակները և նույն պետությունների կողմից ազատվում որոշներից, բոլոր եկեղեցական կառույցները հաշվետու են իրենց ղեկավար մարմիններին և իրենց գործունեությանը նպաստող բարերարներին և կամ տրատու անդամներին։

Ինչ վերաբերում է Եկեղեցին 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը, ապա Հայոց Եկեղեցին իր 1700-ամյա գոյությամբ բոլոր ժամանակներին համահունչ է իրականացրել իր հոգևոր և ազգային առաքելությունը։ Այս կապակցությամբ ուրախ կլինենք լսելու կառուցողական առաջարկներ։

Վահրամ քահանա Մելիքյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829