ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ
Փետրվարի 26-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ:
ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվեց նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:
Պաղեստինի ԱԳ նախարարը ներկայացրեց Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումներ և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանն ներկայացրեց Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի, այդ թվում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների:
Հայաստանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
ՀՀ ԱԳՆ