Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խոջալուի մոտ 700 խաղաղ բնակիչ հայերի շնորհիվ անվտանգ անցել է Ադրբեջանի կողմ». Տարոն Հովհաննիսյան

Փետրվար 26,2020 20:40

«Խոջալուի դեպքերը կապված էին նաեւ Ադրբեջանում առկա ներքաղաքական խնդիրների հետ»,- այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

«1992թ. մարտի 5-ին  Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը  Խոջալուի միջադեպից հետո հրաժարական տվեց, եւ նրա դեմ օգտագործվեց հենց այս հանգամանքը»,- հավելում է նա։

«Պետք է նշեմ նաեւ, որ Խոջալուի  դիրքերը այդ ժամանակահատվածում վերահսկում էին Մութալիբովի ընդդիմադիր ճակատի ստորաբաժանումները։ Եւ  հարցազրույցներից մեկում Մութալիբովը նշել էր, որ ընդդիմությունը դա արել էր իր դեմ օգտագործելու համար։ Բայց  նա հիմա հերքում է այդ փաստը»,- ասաց Տ. Հովհաննիսյանը։

Ըստ նրա շատերը  փրկվեցին՝ հանձնելով հայերին. «Խոջալուի մոտ 700 խաղաղ բնակիչ հայերի շնորհիվ անվտանգ անցել է Ադրբեջանի կողմ: Ստեփանակերտում բլոկադայի պատճառով սնունդը քիչ էր. այդ մարդկանց պահելու հնարավորություն չկար»:

«Եթե նպատակ լիներ Խոջալուի խաղաղ բնակչությանը սպանելու, ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը 10 կմ  կտրեին՝ այդտեղ հասնելու համար, առավել եւս, որ դա վերահսկվում էր ադրբեջանական ուժերի կողմից»,- ասաց փորձագետը։

Նա նաեւ նշում է, որ այդ անձինք սպանվել են Խոջալուից շուրջ տասը կիլոմետր հեռավորության վրա, Աղդամի ադրբեջանական դիրքերից՝ 700 մետր հեռավորության  վրա, սա փաստել էր նաև ադրբեջանական INS հեռուստաընկերության լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը թե՛ տեսանյութով, թե՛ իր հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 25-26-ը Խոջալուի և Աղդամի մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունների օրն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829