Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձում է հաճոյանալ Թուրքիային ասելով, որ Հայաստանը ցեղասպանություն է գործել». Տարոն Հովհաննիսյան

Փետրվար 26,2020 19:01

Խոջալուի դեպքերի շուրջ Ադրբեջանի զեղծարարությունների և քարոզչության մասին  այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսեց  «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմը մեծ քարոզչական աշխատանք է տանում, որ փորձի ապացուցել, թե ամեն ինչում հայկական կողմն է մեղավոր. իրականում իրենք փորձում են հաճոյանալ Թուրքիային ասելով, որ Հայաստանը ցեղասպանություն է գործել, բայց հայկական կողմը մեծ աշխատանք է տանում ադրբեջանական քարոզչական տեսանյութերի, փաստերի խեղաթյուրումը բացահայտելու ուղղությամբ»,- նշեց փորձագետը:

«Ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը,  փետրվարի 28-ին  լուսանկարել է մահացածների դիակները. օրեր անց մարտի 3-ին արված լուսանկարներից պարզ է դարձել, որ այդ օրերի ընթացքում բազմաթիվ դիակներ խոշտանգել են, տեղաշարժել. դիակները պղծվել են, որ ավելի ահասարսուռ պատկեր ստանան ու հայերին մեղադրեն: Ադրբեջանը բազմաթիվ անգամներ մահացածների ցուցակը կեղծել է: Մոտ 5 անգամ կազմել են ցուցակ՝ որտեղ մի քանի անգամ  կրկնվում է նույն անունը, ադրբեջանցիների հետ կապ չունեցող մարդկանց անուններ են գրվել՝  հույս ունենալով, որ հայերը չեն ստուգելու ցուցակները: Ադրբեջանը օգտագործում է կեղծ ֆոտոներ, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել Խոջալուի դեպքերի հետ, դրա վառ օրինակը՝ վերջերս հրապարակված նկարն է, որը նկարվել է  Պարսկաստանում և կապ չունի Խոջալուի դեպքերի հետ»,-հավելեց Տարոն Հովհաննիսյանը:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829