Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Հետեւեք դատական գործընթացին եւ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ինչպե՞ս է ստացվել, որ դիզվառելիքի տրամադրման առումով խնդիրներ են առաջացել: Այս հարցին ի պատասխան՝ նախկին գյուղնախարարն ասաց. «Դե առաջացել են»: Իսկ հերքո՞ւմ է այն լուրերը, որ միակ ցուցմունք տվողն ինքն է: «Հետեւեք դատական գործընթացին, արդեն ասացի»,-նեղսրտեց նախկին նախարարը: Նա անպատասխան թողեց նաեւ հարցն այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Ես չեմ որոշում, ով է ընդունում, ով չի ընդունում»,-ասաց Սերգո Կարապետյանը, որն անընդհատ կրկնում էր, որ պետք է հետեւել դատական գործընթացին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ