Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշմանը դեռ ծանոթ չէ եւ երբ կծանոթանա՝ կարծիք կհայտնի: «Դատարանը որոշեց, որ դատախազը պետք է շարունակի, իսկ մենք մեր պնդմանն ենք մնում, որ դատախազն անաչառ չէ: Նախաքննությանն անաչառ չի մոտեցել, դատաքննությունն էլ հրապարակային է»,-ասաց նա:
Նա առայժմ ձեռնպահ մնաց պաշտպանական թիմի մյուս քայլերը բացահայտելուց, ասաց, որ ավելի ուշ կանդրադառնա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ տրված ցուցմունքին, ասաց, որ երեկ էլ է այդ մասին հարցազրույց տվել: Ասաց, որ դատավորի անձի հետ խնդիր չունեն, խնդիրը դատախազն է:
«Ես հարցում եմ կատարել ՀՀ վիճակագրական ծառայություն, հարցրել եմ, թե 2013-ին ինչ արժեր դիզելային վառելիքը, մեծածախ, մանրածախ: Մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել՝ 464-465, ըստ եռամսյակների»,-ասաց Մակինյանը: Նրա ձեւակերպմամբ, մինչդեռ առաջարկվել է մի գին, որը իրատեսական չի եղել, քանի որ ավելի էժան գնով վառելիքը գնելու դեպքում ծրագիրը կտապալվեր:
Կարդացեք նաև
«Անհրաժեշտ է, որ քրեական գործով տնտեսական հաշվարկներ կատարվեր: Դուք պատկերացնում ե՞ք 17 մլն լիտրն ինչ է…Գիտե՞ք, որ համայնքներ են եղել, որ մի մատակարարումով չի ավարտվել: Գյուղացիները որոշել են, որ այդ պահին չեն կարողանում վերցնել, մի անգամ վերցրել են վեց հարյուր լիտր, հաջորդ անգամ հինգ հարյուր, մի անգամ էլ երեք հարյուր»,-մանրամասնեց նա:
Մակինյանն ասաց, որ դատարանում անակնկալներ են սպասվում:
Ինչ վերաբերում է գործում Սերժ Սարգսյանի հերոսական անցյալը ներառելու իր պահանջին եւ դրա հետ կապված Արայիկ Պապիկյանի այն պնդմանը, որ երբ ինքն էր քննչական խմբի ղեկավար՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով, այդ դեպքում ինչո՞ւ նույն տրամաբանությամբ Սեֆիլյանի գործով նրա հերոսական անցյալը չկար, Սերժ Սարգսյանի պաշտպանը պատասխանեց. «Իսկ Արայիկ Պապիկյանը չի ասո՞ւմ, որ Սեֆիլյանի գործով մեղադրական եզրակացությունը ես չեմ ստորագրել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ