Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոռ Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Գոհար Հարությունյանի ցուցանիշը՝ Եվրոպայի ռեկորդ. հայ հրաձիգների հաջողությունները Եվրոպայի առաջնությունում

Փետրվար 26,2020 17:59

Փետրվարի 24-ից մարտի 3-ը ընթանում է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ փետրվարի 26-ին, վազող թիրախ, խառը վազք, երիտասարդ տղաների անհատական պայքարում Գյումրու համայնքապետարանի հրաձգության մարզադպրոցի մարզիչ Հովհաննես Մարգարյանի մարզիկ 15-ամյա Գոռ Խաչատրյանը 382 միավորով 1-ին տեղը կիսեց ուկրաինացի մարզիկ Դենիս Բաբլյուկի հետ:

Նման դեպքում առաջին տեղ է ընկնում առավելագույնս շատ կենտրոնական 10 կպած մարզիկը, բայց մեր հայ հրաձիգը և Ուկրաինայի ներկայացուցիչը 40 կրակոցում խոցել էին հավասար քանակով  կենտրոնական 10: Այս պարագայում 1-ին  տեղը կիսած մարզիկները կրակում են լրացուցիչ 2 կրակոց: Բայց տվյալ դեպքում էլ Գոռ Խաչատրյանը չզիջեց իր տեղը և շարունակեցին այնքան, մինչև Գոռը ապացուցեց իր արժանի և ուժեղագույն լինելը:

Գոռ Խաչատրյանը՝ խոցելով 382 միավոր, դարձել է ոչ միայն Եվրոպայի չեմպիոն, այլ նաև լրացրել է Միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը: Մրցմանը անձամբ ներկա էր Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Փետրվարի 25-ին, վազող թիրախ, նորմալ վազք, կանանց անհատական պայքարում 16-ամյա Գոհար Հարությունյանը 549 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը: Թիմային պայքարում 3 մարզուհիները միասին գրավեցին 3-րդ հորիզոնականը: Գոհար Հարությունյանի այս ցուցանիշը պաշտոնապես հաստատվեց, որպես Եվրոպայի ռեկորդ՝ մինչև 21 տարեկան հրաձիգների պայքարում:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829