Փետրվարի 26-ին, ժամը 11:26-ին փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցների կողմից որոնողական աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին աջակցում են կորած քաղաքացու հարազատները: Ժամը 15:10-ին փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տարեկան) փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։
Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21:30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ տարածք որոնողական աշխատանքների:
Կարդացեք նաև
Ժամը 01:36-ից փրկարարներն ոստիկանության աշխատակիցների և քաղաքացու հարազատների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն ժամը 02:17-ին տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն