Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատժի են ենթարկվելու եւ ունեն ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականություններ». «Իմ քայլի» պատգամավորը՝ 52 դպրոցի միջադեպի մասին

Փետրվար 26,2020 16:22

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հանձնաժողովի փոխնախագահ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ 52 դպրոցի միջադեպին: Հիշեցնենք, որ այդ դպրոցում 5-րդ դասարանի աշակերտի ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել եւ քաշքշել էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն ու ներկայացրել ուսուցչի՝ դպրոցից հեռացման պահանջ:

Պատգամավորն ասաց. «Այն դեպքերում, երբ որ խոսք գնաց ֆիզիկական հաշվեհարդարի մասին, ոստիկանությունը պետք է հստակ միջոցներ ձեռնարկի, եթե չի ձեռնարկել, կարծում եմ, արդեն պետք է ձեռնարկած լինեն: Որեւէ ծնող պետք է իրավասություն չունենա մտածի, որ կարող է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել որեւէ ուսուցչի հետ: Մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչների պարտականություններից ավելի շատ ու ուսուցչի դերի բարձրացումից, մենք պետք է բոլոր միջոցներով բացառենք նման դեպքերի կրկնումը որեւէ դպրոցում, ՀՀ-ում որեւէ ուսումնական հաստատությունում: Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատժի են ենթարկվելու եւ ունեն ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829