Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց

Փետրվար 26,2020 16:12

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ երեկ կայացել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել եւ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

Քննության առնելով խորհրդակցական սենյակում Մարտիրոսյանի՝ մեղադրող կողմին հայտնած բացարկը, դատարանը փետրվարի 26-ին որոշեց մերժել այն:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանը մեկ այլ դատական գործով էր զբաղված: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 26 -ին:

Հիշեցնենք, որ այս քրեական գործով Սերժ Սարգսյանից ու Սերգո Կարապետյանից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829