Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը դպրոցի շենքը վաճառել է վարորդին, վարորդը՝ աղջկան, աղջիկն էլ վարձակալությամբ է տվել հորը

Փետրվար 26,2020 16:06

Արարատի մարզպետը, ավելի կոնկրետ մարզպետարանը մի շարք դատական գործընթացների մեջ է: Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց՝ 5 դատական գործ կա. «Հիմնականում այն մեր աշխատակիցներն են, որոնց ազատել ենք աշխատանքից: Ունենք հայցեր, որոնցով պահանջում ենք, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցեն»:

Սարգսյանը ներկայացրեց հայցերից մեկի պատմությունը: Մարզի բուժկենտրոններից մեկի տնօրենը, մարզպետի պատմելով, տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, եւ առանց հիմնադրի թույլտվության, այսինքն` առանց մարզպետի որոշման, իր աշխատավարձը բարձրացրել է ու տարիներ շարունակ աշխատավարձ է ստացել պայմանագրում նշվածից ավելի գումար: Հիմա մարզպետարանը դիմել է դատարան եւ պահանջում է տնօրենի նկատմամբ քրեական գործ հարուցվի, պատճառված վնասն էլ վերականգնվի:

Մյուս դատական գործն առավել ուշագրավ է. Ավշար համայնքի ղեկավարը, ինչպես պատմեց մարզպետը, պետական գույքը դարձրել է համայնքային, ապա՝ իրացրել:

Ավշարի համայնքապետը դպրոցի հին եւ մեծ շենքը համայնքային դարձնելուց հետո աճուրդով վաճառել է իր վարորդին, վարորդն էլ՝ համայնքապետի աղջկան, հետո համայնքապետը գույքի վարձակալության պայմանագիր է կապել իր աղջկա հետ. «Համայնքապետը ներկայացնում է իբրեւ թե կարատեի խմբակ է գործել, ծախսն արդարացված է, բայց մեզ համար կարեւորը՝ գույքը վերադարձվի»:

Սարգսյանն ասաց, որ այս շենքի մասին հայտարարությունը նկատել են list.am-ում, որտեղ դպրոցի հին շենքը վաճառքի է հանվել 240 հազար դոլարով:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829