ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս այցելել է Արցախի «էլիտար» զորամաս եւ առանձին զրուցել զինծառայողների հետ: «Այդ զորամասի զինծառայողներից երեքը կալանավորված են, նրանց հետ էլ ենք զրուցել «Շուշի» քրեակատարողական հիմնարկում: Առհասարակ երեքի մասին է խոսքը, ոչ թե կոնկրետ դեպքի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ Արցախի այն զորամասը, որտեղ վերջերս մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը, «էլիտարի» համբավ ունի, եւ որ այդտեղ միանգամից մի քանի պաշտոնյաների եւ օլիգարխների որդիներ են ծառայում, ասաց Արման Թաթոյանը:
Այդ զորամասում ենթադրյալ արտոնյալ պայմանների մասին նա մանրամասնել չցանկացավ. «Հիմա ամփոփման աշխատանքներ ենք անում, որպեսզի մեր պատասխանը լինի պրոֆեսիոնալ եւ ոչ սիրողական: Չկա վայր, որտեղ խնդիր չլինի»:
Հարցին՝ «այդ զորամասում քրեական ենթամշակույթ կա՞» նա այսպես արձագանքեց. «Հարցն ինձ ստիպում է գնահատական հնչեցնել այն բանի վերաբերյալ, որը խորացված պետք է ուսումնասիրեմ: Երեւույթը, որը նշեցիք, համատեղ պետք է նպաստենք դրա վերացմանը»:
https://www.facebook.com/aravot.am/videos/884231755353392/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ