Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կգլխավորի «Այո»-ի նախընտրական շտաբը Շիրակի մարզում

Փետրվար 26,2020 14:29

Շիրակի մարզում «Այո» նախընտրական շտաբի աշխատանքների պատասխանատվությունը դրված է մի քանի հոգու վրա։ Ինչպես տեղեկացանք, յուրաքանչյուր ընտրատարածք ունի իր պատասխանատուն, աշխատանքներն ընթանալու են այդ ձևաչափով։

Թիվ 30 ընտրատարածքի համար պատասխանատու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որն, ի դեպ, 4 օր առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր այդ մասին՝ գրելով․ «30-րդ ընտրատարածքում «Այո» շտաբի աշխատանքները համակարգելու եմ ես։ 30-րդ ընտրատարածքն ընդգրկում է Աշոցք, Սարապատ, Արփի, Ամասիա, Մարմաշեն խոշորացված համայնքները, ինչպես նաև Առափի, Ոսկեհասկ և Հայկավան գյուղերը։ Ավելի քան վստահ եմ՝ ապրիլի 5-ին բոլորս միասին, մեր միասնականության շնորհիվ, տոնելու ենք մեր հերթական հաղթանակն, ինչպես եղավ ԱԺ ընտրությունների ժամանակ»։

Թիվ 31 ընտրատարածքը, որը մեծամասամբ ընդգրկում է Գյումրին, համակարգելու է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Ախուրյանն ու Գյումրիից մի փոքր հատված ընդգրկող թիվ 32 ընտրատարածքում աշխատանքները կգլխավորի ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, իսկ Անիի ու Արթիկի տարածաշրջանները ընդգրկող թիվ 33 ընտրատարածքը՝ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829