Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պատրաստ է ընդունել կորոնավիրուսի պատճառով Չինաստանում արտադրամաս փակած ընկերություններին». Փոխնախարար

Փետրվար 26,2020 14:13

ՀՀ-ԵՄ հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանից ներկաները հետաքրքրվեցին՝ «Չինաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք եվրոպական երկրներ պատրաստվում են իրենց արտադրությունները տեղափոխել, հնարավո՞ր է, որ դրանք վերագործարկվեն, օրինակ, ՀՀ-ում»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ՀՀ-ն պատրաստ է հյուրընկալել ցանկացած եվրոպական կամ այլ երկրների ընկերությունների եւ փորձել տեղայնացնել նրանց տեխնոլոգիաները. «Այս պահի դրությամբ նման առաջարկ չունենք, բայց պատրաստ ենք քննարկել, եւ գուցե հնարավորության սահմաններում որոշակի արտոնություններ կընձեռվեն կառավարության կողմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829