Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան ավիաշուկա նոր մուտք գործած լոուքոստերի և երկար տարիներ թռիչքներ իրականացնող ընկերությունների միջև ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ. բաց նամակ

Փետրվար 26,2020 13:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին

Հարգելի պարոն վարչապետ, նախարար և կոմիտեի նախագահ
Հայաստանի ավիացիոն շուկայում տասնյակ տարիներ գործող մի շարք ավիաընկերությունների հետագա գործունեությունը վտանգված է: Խնդիրն այն է, որ վերջերս դեպի Հայաստան և Հայաստանից եվրոպական մի շարք քաղաքներ թռիչքներ իրականացնող լոուքոստերի և երկար տարիներ թռիչքներ իրականացնող ընկերությունների միջև ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ: Փաստացի հայաստանյան ավիաշուկա նոր մուտք գործած ընկերություններն, իրականացնելով էժան թռիչքներ, միաժամանակ օգտվում են մի շարք արտոնություններից, այդ թվում՝ ազատվում են օդի համար սահմանված 10 հազար ՀՀ դրամ տուրքից: Այդ իսկ պատճառով, չի բացառվում, որ դեպի ՀՀ և ՀՀ-ից թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից շատերը դադարեցնեն կամ իրականացնեն սահմանափակ քանակով թռիչքներ, ինչը մեծ վնաս կհասցնի ոչ միայն երկրի հեղինակությանը, այլև պետական բյուջեին:

Բացի այդ, անհավասար մրցակցությունը բացասական է ազդում նաև Հայաստանում գործող ավիագործակալությունների և տուրիստական գործակալությունների աշխատանքի վրա: Վերջիններս, իրավունք չունենալով օգտվել ավիատոմսերի ուղիղ վաճառքի հնարավորությունից, կարող են կորցնել բազմաթիվ աշխատատեղեր և պետությանը վճարվող հարկեր:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ խնդրում ենք Ձեր գլխավորությամբ կազմակերպել աշխատանքային հանդիպում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում ավելի հանգամանալից կներկայացնենք առկա պրոբլեմները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Անդրանիկ ՎԱՆՅՅԱՆ
«Ավիացիայի և տուրիզմի զարգացման ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829