Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտադիր ենք ամրապնդել խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում». ՀՀ-ում ԵՄ դեսպան

Փետրվար 26,2020 12:50

«ՀՀ կառավարությունը կարեւոր հանձնառություններ է ստանձնել՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը: ԵՄ-ն բավականին հստակ է ասել, որ պատրաստ է սատարել այս գործընթացին: Մենք նպատակային՝ թիրախային աջակցություն ենք ցուցաբերում երկուստեք առաջնահերթ բոլոր ոլորտներում»,-ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը նվիրված այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մեր հարաբերությունները վերջին երկու տարում իսկապես խորացել են, մասնավորապես՝ CEPA-ի համաձայնագրի  (Comprehensive and Enhanced Partnership Agreement` համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.) ստորագրումից ի վեր: Կողմերը հանձնառել են խորացնելու քաղաքական-տնտեսական գործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: Մեծացնելով ՀՀ-ի մասնակցությունը Եվրամիության քաղաքականությանը՝ մտադիր ենք միասին ամրապնդել ժողովրդավարությունը, քաղաքական-համակարգային կայունությունը ՀՀ-ում: Մտադիր ենք ամրապնդել խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում եւ միջազգային մակարդակում»,-վստահեցրեց դեսպանը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այս պահին վավերացրել են ԵՄ 23 պետություններ, եւս 5 պետություն դեռ պետք է վավերացնի այն, ինչից հետո միայն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829