Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչական շանտաժի մարտավարությունը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 26,2020 12:15

Իսկ որքա՞ն է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես կապ չունեն իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների հետ, եւ ընդհանրապես իրենց պաշտոնավարման տարիներին ոչ մի հանցանք չեն գործել, ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում, ընտրություններ չեն կեղծել, ժողովրդի նկատմամբ բռնություններ չեն կիրառել, նրանց ընտանիքներն էլ դոլարային մուլտիմիլիոնատերեր են դարձել միայն բացառիկ բիզնես-տաղանդի շնորհիվ։ Համաձայնվեք՝ հավանականությունը զրոյական է: Բայց հիմա հասարակությանը պարտադրված քարոզչական պատերազմով փորձ է արվում հարցը ներկայացնել այնպես, թե իբր ժողովրդի 71 տոկոսի քվեներով իշխանության եկած ուժը մտադիր է ծախել Ղարաբաղը, իսկ ահա քսան տարի այդ նույն ժողովրդի կամքը բռնաբարած ուժերի միակ «մեղքն» այն է, որ ուզում են փրկել Ղարաբաղը։ Եվ այս վայ-քարոզիչները հույս ունեն, որ որեւէ մեկը կհավատա՞ սրան։

Հասկանալի է, որ իրականում նման հարցերը ոչ «հավանականության տեսությամբ» են որոշվում, ոչ էլ հասարակության մեջ իշխող տրամադրություններով, բայց ամեն դեպքում՝ տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր մեղադրվում են կոնկրետ քրեական գործերով, փորձում են հանրության մեջ աջակիցներ գտնելու նպատակով իշխանություններին մեղադրել ապագայում իբր կատարվելիք ենթադրյալ հանցանքների մեջ։ Ընդ որում՝ խնդիրն այդ «մարտավարության» կասկածելի արդյունավետությունը չէ: Խնդիրն այն է, որ դա ներսից պառակտում է մեր հասարակությունը եւ կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ պետության համար։ Շանտաժի մարտավարությունը հասկանալի է «մեզ հանգիստ թողեք, թե չէ կհայտարարենք, որ ծախում եք Ղարաբաղը, ու ոնց էլ լինի՝ հավատացողներ կգտնվեն»։ Բայց սա երեւի այն դեպքն է, որ շանտաժին տրվելը կարող է ավելի վտանգավոր լինել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829