«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։ Նա պատմել է իր սովորությունների, բնավորության գծերի, կյանքին նայելու իր կերպի մասին։
– 21-րդ դարի ամենամեծ չարիքը։
– Քաղաքականությունը։
– 21-րդ դարում ի՞նչը կարող է սպառնալ ընտանիք ինստիտուտի ձեւավորմանն ու պահպանմանը։
Կարդացեք նաև
– Ցիվիլիզացիան։ Երբ հենց Երեւանում շփվում եմ այն մարդկանց հետ, որոնք ապրում են սեփական տներում, զգում եմ, որ նրանց միջեւ հարաբերությունները ուրիշ են, շատ մտերմիկ են, հինգհարկանի շենքերի բնակիչների հարաբերություններն արդեն համեմատաբար սառն են, բայց էլի շփումը կա, երեխեքը իրար հետ ֆուտբոլ են խաղում, մեծերը բակում շփվում են իրար հետ, որոշակի կոլորիտ կա, իսկ վերջին շրջանի էլիտար շենքերի բնակիչների մեջ շփում, ջերմություն չկա, այդ շենքերի շուրջը կոլորիտ չկա։ Այսպես որ շարունակվի, միմյանց չեն էլ բարեւի։ Ցիվիլիզացիան որքան կտրում է մարդուն հողից, այնքան նա դադարում է մարդ լինել:
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում