Լրահոս
Օրվա լրահոսը

Գնված մատանիները Էջմիածնի քաղաքապետարանը նվիրել է նորապսակների՝ Տյառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում. Դիանա Գասպարյան

Փետրվար 26,2020 11:36

Էջմիածնի քաղաքապետարան Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ առավոտյան արթնանում ես և կարդում «սենսացիա» պարունակող հոդված, որը լույսի արագությամբ տարածվում է հստակ շահեր սպասարկող մի քանի լրատվականով:

Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջ նվիրված տոնակատարության շրջանակներում (լուսանկարը՝ ստորև 👇)

Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից:

📍Ես չեմ ակնկալում, որ իմ այս գրառումը նույն արագությամբ կտարածվի, քանի որ սա արդեն ձեռնտու չէ մտահոգներին, այնպես որ անդրադառնում եմ նյութին պարզապես իմ համաքաղաքացիներին թյուրընկալումներից հեռու պահելու համար:

📍Մենք աշխատել և աշխատում ենք բաց ու թափանցիկ, ծառայել և ծառայում ենք մեր սիրելի քաղաքի բարեկեցությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել