Սերժ Սարգսյանի դատական գործով առաջին նիստին՝ ի թիվս ՀՀԿ-ական նախկին պաշտոնյաների, դատարանի բակում նախկին նախագահին աջակցելու էր եկել նաև արտահերթ ընտրությունների միջոցով կրկին Ուրցաձորի համայնքապետի պաշտոնին վերադարձած Ռաֆիկ Անդրեասյանը, որը, սակայն, նախկինում մշտապես պնդել է, որ ինքը կուսակցական չէ, նախկին իշխանությունների «մարդ»-ը չէ:
«Ժամանակ»-ը Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ինչն էր բերել իրեն դատարանի բակ։ «Ես երբեք ՀՀԿ-ական չեմ եղել, բայց ՀՀԿ-ական լինելը կապ չունի նախագահի անձի հետ: Ինքը մեր համայնքի համար էնքան բան է արել: Ես, լինելով համայնքի ղեկավար, ինչ պահանջ դրել եմ, ինքը հետևողական է եղել և դա դարձրել է իրականություն: Ես անձնական հարգանք ունեմ Սերժ Սարգսյանի նկատմամբ իր խոսքի տերը լինելու համար: Իսկ ես կուսակցական բաների մեջ չեմ մտնում»,-ասաց Ուրցաձորի գյուղապետը:
Մեր հարցին՝ հրապարակավ իր աջակցությունը հայտնելով Սերժ Սարգսյանին, դա նշանակո՞ւմ է, որ դեմ է գործող իշխանությանը, Անդրեասյանը պատասխանեց. «Ես դեմ եմ կեղծիքին, ստին, անբարոյականությանը: Ես դեռ արդյունք չեմ տեսել: Ես էդ ցուցմունք տվողներին գիտեմ, ճանաչում եմ: Նախարարը տենց ցուցմունք է տվել, շեղվել է, փրփուրներից է կախվել… ես սա եմ տեսնում: Ինչ վերաբերում է գործողներին, ապա ես ոչ մեկին դեմ չեմ: Ես դեմ եմ վատ բաներին: Ով լավ բան է անում, ես նրա մեջքին կանգնում եմ: Դրականն էլ է պետք գնահատել»:
Սերժ Սարգսյանին աջակցելու էր եկել նաև Նորշենի համայնքապետը:
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: