Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական գործերի հաղթական ավարտ»

Փետրվար 25,2020 23:25

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Իմ կողմից գեղեցկության մրցույթի անցկացումը եղել է օրինական, Կարեն Արիստակեսյանից, ինչպես ինքն էր պահանջում, հրապարակային ներողություն չեմ խնդրելու, չեմ տուգանվելու և շարունակելում եմ բոլոր չկամների կամքին հակառակ զարգացնել գեղեցկության մրցույթների և նորաձևության ոլորտը:

Ստորև ներկայացնում եմ իրավաբանի հաղորդագրությունը.

«Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամը, ի դեմս նախագահ Գոհար Հարությունյանի, Հայաստանում կազմակերպում և իրականացնում է գեղեցկության մրցույթներ: «Միսս Հայաստան» Ազգային Գործակալություն ՀԿ-ն, ի դեմս վերջինիս նախագահ Կարեն Արիստակեսյանի, 2017 թվականից սկսած տարբեր քաղաքացիական, վարչական և քրեական բողոքներ և հայցեր է ներկայացրել «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի դեմ, փորձելով խոչընդոտել հիմնադրամի գործունեությունը:

«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը, ի դեմս գրասենյակի իրավաբան փաստաբան Դավիթ Ասատրյանի, ստանձնեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի և Գոհար Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը և բոլոր՝ թվով վեց քաղաքացիական, վարչական և քրեական գործերով հասան հաջողության:

Արդյունքում, հաստատվեց «Միսս Արմենիա» Համահայկական Մշակութային հիմնադրամի կողմից նախկինում իրականացված և ապագայում իրականացվելիք գեղեցկության մրցույթների օրինականությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829