Բաքուն և Անկարան 2020թ. կավելացնեն համատեղ զորավարժությունների քանակը, բացի այդ քննարկվում է զինամթերքի համատեղ արտադրություն սկսելու հարցը: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջան-Թուրքիա համագործակցության խորհրդի 8-րդ նիստի շրջանակներում:
«2019թ. Ադրբեջանը և Թուրքիան անցկացրել են 13 զորավարժություն, 2020թ. դրանց թիվը կավելանա: Մենք կշարունակենք նաև ժամանակակից զենք գնել Թուրքիայից»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է սպառազինության համատեղ արտադրություն հիմնելու հարցը:Ալիևը նաև նշել է, որ Բաքուն կշարունակի համագործակցությունը Անկարայի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ