Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է. Ալիևը և Էրդողանը քննարկել են Արցախյան հիմնահարցը

Փետրվար 25,2020 21:44

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում քննարկել են Արցախյան հիմնահարցը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Էրդողանն հայտարարել է, որ Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է: Նրա խոսքով՝ Անկարայի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ երազանք է: «Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին այս հարցում:

Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին 25 տարում ոչ մի արդյունք չի տվել»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Ալիևն իր հերթին հայտարարել է, որ հակամարտության կարգավորմանն իբրև թե խոչընդոտում է Հայաստանի «ոչ կառուցողական դիրքորոշումը»:

Ալիևի խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները մեծ հարված են հասցնում բանակցային գործընթացին: «Մեկ ասում՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, մեկ ասում են, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Ստացվում է՝ իրենք էլ չգիտեն Լեռնային Ղարաբաղն ինչ է: Եթե չգիտեն, կարող ենք մենք ասել. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է»,-ասել է Ալիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829