Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի հետ խոսելիս Սերժ Սարգսյանը պետք է ոտքի կանգներ, ինչը չարեց. Ալեն Սիմոնյան

Փետրվար 25,2020 21:01

Պատասխանելով հարցին, թե նախքան դատարան մտնելը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մեղադրվում է  դիզվառելիքի կոռուպցիոն գործով, այսօր բարձրախոսով ելույթ ունեցավ, ինչն աննախադեպ էր եւ ինչի՞ մասին էր սա խոսում, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ ուրիշ ասելիք չկա, հո չէ՞ր խոսելու դիզվառելիքից, անցած տարիների իր արածներից: Երբ չգիտես ինչի մասին խոսես, խոսի Արցախից, որովհետեւ այդ պարագայում միշտ ինչ-որ ձեւով կարելի է արդարացնել այդ խոսքը»:

Հարցին՝ գուցե ակնա՞րկ էր, որ Արցախի պաշտպանությունն այս իշխանության օրոք ավելի վտանգված է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ «Դե լավ էլի, նույն հաջողությամբ կարելի էր ասել առավոտյան թող արեւը ծագի, երեկոյան թող մայր մտնի: ՀՀ-ում եւ բանակում տեղի ունեցող գործընթացները լիովին իրենց մասին խոսում են եւ ես ավելացնելու բան չունեմ»:

Արձագանքելով Սերժ Սարգսյանի արտահայտած այն մտքին, թե «Հույս կա, որ Հայաստանում դեռեւս մնացել են դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից․․․», Ալեն Սիմոնյանն ասաց, որ դատավորի հետ խոսելիս ինքը պետք է ոտքի կանգներ ինչը չարեց. «Ես չգիտեմ ինչ ակնարկներ էր անում, ինչ էր ասում, բայց ես կարծում եմ, որ ինքն ուղղակի պատրաստ չէր խոսելու, ասում էր այն ինչը մտքին գալիս էր, որեւիցե քաղաքական ենթատեքստ, լուրջ վերլուծություններ անել պետք չէ, դատական գործընթաց է, կշարունակվի կտեսնենք հետագայում ինչ կլինի»:

Ալեն Սիմոնյանը մասնակցում էր այսօր կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829