Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Վարդանովի որդին բացեց հայտնի լուսանկարի «գաղտնիքը»

Փետրվար 25,2020 20:40

Վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարդանովի որդուն՝ Լոս Անջելեսի  Փարաջանով-Վարդանով ինստիտուտի տնօրեն Մարտիրոս Վարդանովին, որ Երեւանում է հոր՝ 1969 թ. նկարված «Հայկական հողի գույնը» ֆիլմը 51 տարի անց առաջին անգամ  Հայաստանում ներկայացնելու նպատակով, Aravot.am-ը խնդրեց որեւէ հուշ պատմել հորից: «Իմ մանկական առաջին հիշողությունը կապված է հայտնի լուսանկարի հետ, որտեղ հորս գրկում եմ, նայում ես կինոխցիկի մեջ: Դա Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմի նկարահանման ժամանակ էր: Ես շատ լավ հիշում եմ այդ բակը: Ես դեղին շապիկով էի, որի վրա կանաչ աքաղաղ էր նկարված: Ես վազում էի բակով, որտեղ հավեր ու աքաղաղ կային: Չգիտեմ, թե ինչպես պատահեց, մեկ էլ աքաղաղը կտցեց իմ փորը: Երկար ժամանակ ինձ թվում էր, թե պատճառը իմ շապիկի վրա պատկերված աքաղաղն էր:

Ես լաց եղա եւ վազեցի հայրիկի մոտ: Նա ինձ գրկեց ու ասաց, որ նայեմ կինոխցիկի մեջ: Այդ պահին այդտեղ էին Գենադի Մելքոնյանը, Լավրիենտի Դավթյանը, հավանաբար խմբից որեւէ մեկն էլ նկարել է մեզ»,-հիշեց Մարտիրոս Վարդանյանը:

Նա նաեւ ասաց, որ շատ ոգեւորված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ եւ նոր շունչ է զգում: «Մենք շատ ուրախանում էինք Ամերիկայում, ուստի որոշեցի գալ ու իմ աչքով տեսնել ամեն ինչ… Ես այստեղ եմ ծնվել ու մեծացել եւ շատ սիրում եմ իմ հայրենիքը»,-ասաց Վարդանովը: Նա հույս ունի, որ Միքայել Վարդանովի ֆիլմերը վերջապես կգան Հայաստան, եւ խոչընդոտների չեն հանդիպի, թեեւ կարծում է, որ իներցիայով Վարդանովին փորձում են «չնկատել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մարտիրոս Վարդանովի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829