Այս պահին ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն, որն մասնակցելու եկավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ կազմակերպիչների, հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը։
Նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «ԱՅՈ» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը:
Դրամահավաք-երեկոյին ներկա են գործարարներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ