Ավստրիայի արևմտյան Տիրոլ դաշնային շրջանում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Տիրոլի նահանգապետ Գյունտեր Պլատերին:
Սա կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերն են Ավստրիայում: Տեղեկատվության համաձայն՝ վարակվածների վիճակը կայուն է: Նրանցից մեկը վերջերս է վերադարձել Իտալիայի Լոմբարդիա շրջանից, որտեղ ևս կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել:
Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 283-ի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ