Բաքու-Դուբայ-Բաքու չվերթի ադրբեջանցի ուղևորներին զայրացրել է այն փաստը, որ FlyDubai ավիաընկերության օդանավում առաջարկել է դիտել «Սպիտակ» ֆիլմը, որը ներկայացնում է 1988 թվականին Սպիտակում եղած երկրաշարժի պատմությունը։1988թ. Հայաստանի երկրաշարժի մասին:
« FlyDubai-ը, որը չվերթներ է իրականացնում Ադրբեջան, ըստ ամենայնի, հաշվի չի առնում երկրի շահերը: Ադրբեջան թռչող ավիաընկերությունները պետք է ուշադիր լինեն նման հարցերում: Նույնիսկ, եթե ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում Հայաստան, նման արարքը կարող է դժգոհություն առաջացնել և քաղաքացիները կարող են հրաժարվել օգտվել այդ ավիաընկերությունից»,-Report.az-ին հայտնել է ուղևորներից մեկը:
FlyDubai-ը, որը թռիչքներ է կատարում նաև Հայաստան, Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ավիաընկերությունն է: Ավիաընկերությունից նշել են, որ ինքնաթիռում կա ավելի քան 1000 ժամանոց կոնտենտ՝ տարբեր լեզուներով: Այն հեռարձակվում է բոլոր չվերթներում, և ֆիլմի ընտրությունը կախված չէ թռիչքի ուղղությունից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ