Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստն էր: Դատավարությունը սկսվել էր ու նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին դատական կարգադրիչները թույլ չէին տալիս մտնել դատարան ու իր աջակցությունը հայտնել Սերժ Սարգսյանին:Կարգադրիչերը հարցրեցին՝ մասնակի՞ց եք հանդիսանում դատավարության, Երանոսյանն էլ արձագանքեց, թե իրեն չպիտի այդ հարցը տային:
Հարցին՝ եկել եք աջակցելո՞ւ՝ նա պատասխանեց. «Իմ մարտական ընկերն է, բա չգա՞մ: Ես չեմ եկել ստեղ, որ ինձ նման հարցեր տաք, եկել եմ ստեղ, ուրեմն…»: Հարցին՝ մտածում եք գործը շինծո՞ւ է՝ նա պատասխանեց, որ դատարանը կորոշի: Մեր դիտարկմանը, որ ցուցմունք է առկա քրգործում, հո հենց այնպես գործ չե՞ն հարուցել՝ Լեւոն Երանոսյանը պատասխանեց. «Էէէէ, իմ վրեն էլ հազար հատ ցուցմունք կա»:
Երանոսյանը բանակցություններ էր վարում կարգադրիչների հետ, խնդրում, որ թողնեն ներս մտնի, իսկ կարգադրիչները պատասխանում էին. «Տեղ չկա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ